Ինձ մոռացիր

Մտքերս փորձում եմ ուղել,
Եվ այն քեզնից հեռու պահել,
Գուցե այդ ժամանակ կկարողանամ,  
Քեզ սրտիցս վերջնական հանել,
Ու Էլ երբեք-երբեք չհիշել,
Եվ գիտեմ, որ մեկն էլ հարցնի ինչու՞
Այդ հարցին պատասխան կասեմ.
Ցանկանում եմ, շատ եմ ցանկանում,
Որ բացվող օրս քեզ հիշելով չանցնի,
Որ ամեն վայրկյանս քեզ հետ չապրի,
Այլ  երջանիկ  աչքերիդ առաջ,
Սերը կուրանա  ու ինձ էլ  չտեսնի,
Թող ինձ մոռանա, չհիշի երբեք,
Հիմա ասա' ինչու՞ ես եկել,
Որ տեսնե՞ս մայրամուտն այն սրտի,
Որ քեզնից բացի, ոչ մեկին էլ չի սիրի,
Ու չի տեսնի այն սերն իրական,
Որ միայն քո անունով էր սկսվում,
Հեռացի'ր,հեռացի'ր հավիտյան,
Որ սիրտս չզգա թե ինչպե՞ ս է հոգիս,
Ամեն օր տառապում քեզ համար:

Հեղինակ` Արման Մուրադյան
02.02.2014թ.

1 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: