Ես սառն եմ շատ


Ինչպես շոյեմ ջերմությունդ,
Երբ ինքս  սառն եմ  շատ,
Գուցե դու իմ ջերմությունն ես,
Կամ, մի գուցե  գարնան շունչն ես,
Երջանկությունն ես,  սրտիս ծաղիկն ես,
և ավելին ես, քան ես կարծում եմ,
Հստակ տեսնել` պատկերացնել չեմ կարող,
Բայց  ներիր` քեզ ջերմացնել չեմ կարող,
Որքան ջերմություն տաս, հոգիս սառցե բեկոր է,
Գնա~ հեռու … հեռու...
Ներիր ինձ, ես սառն եմ շատ:

Հեղինակ` Արման Մուրադյան
16.12.2013թ.

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: