Օտարի սրտում

Սեր իմ, իմ  սրտում օտարացար,
Ուրիշի սրտում  քեզ  տեղ գտար,
Բուրմունք տվող սիրուցս  հեռացար,
Երջանկություն` ոչ մի այլ տեղ  չգտար:

Օտար սրտում  քեզ սեր չգտար,
Փնտրեցիր այտեղ ինձ ու չգտար,
Սրտի խորքերն անգամ թափանցեցիր,
Ջերմություն ու սեր, այնտեղ էլ  չգտար:

Հոգուս  վիշտը թողիր բորբոքված,
Ինձ չհարցնելով հոգուցս հեռացար,
Սրտիս սերն էլ հոգումս մոխրացավ,
Ողողված արյունով վերքերս մնաց:

Անծանոթի մեջ ես սեր եմ գտել,
Հոգի եմ գտել ես նրա հոգում,
Հասարակ անձս աստվածացնում է,
Չնչին արածս` գովաբանում  է:

Հեղինակ` Արման Մուրադյան
02.11.2013թ.

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: