Արի խոստանանք...


Սերդ անուշ հեքիաթ է ասում,
Երբ քո շուրթերն ինձ նորից են  հպվում,
Եվ, երբ քո ջերմությունդ եմ զգում,
Քո խենթ սիրուց եմ  հարբում:

Երբ սեղմվեցի ես քո գրկի մեջ,
Սիրտս խենթի պես թփրտաց մի պահ,
Եվ իմ սրտի մեջ այն խարույկ վառեց,
Մեկնդմիշտ այնտեղ քո սերը բռնկվեց:

Արի խոստանանք այս մեծ աշխարհում,
Միմյանց չկորցնենք, չփնտրենք միմյանց,
Մեր սիրո համար ամեն ինչ զոհենք,
Արի խոստանանք սերը միշտ բարձր պահենք:

Միմյանց չտանջենք, այլ սիրենք միմյանց,
Եվ  ես, եվ դու, որ անզոր  ենք մեր դեմ,
Արի պարզապես սիրենք մեկ մեկու
Եվ սերն այդ ամուր պահպանենք:
Հեղինակ`Արման Մուրադյան

04/09/13թ.

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: