Փուչ զգացմունք



Մաքուր սերն իմ  ուրացար,
Հոքուս խորքում մի դավաճան  դարձար,
Ալեկօծ հոգիս խոր վերքեր թողած,
Հեռացար ինձանից, նոր սեր գթած,
Թողեցիր զարմանամ փուչ զգացմունքներից :


Ցավս  խեղտում եմ, էլ չեմ դիմանում,
Խամրած աչքերս եմ պարզել երկնքում,
Գուցե ջերմանա հոգիս քարացած,՝
Սրտիս վերքերն էլ բուժվի հանկարծ:


Գուցե երբևէ, պարզապես հասկանաս,
Իրական սերն այդպես չի լինում,
Հոգու խորքերն է սիրով լցնում,
Իրական սերն այդպես է լինում:


Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես եղել,
Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
Որ կյանքից առավել, ես քեզ եմ սիրել:


Հեղինակ`Արման Մուրադյան

11/08/13թ.

1 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: