Լաց չլինես


Քո աչքերում եմ ես,
Լաց չլինե՛ս,
Երբ լաց լինես, ցած կնկնեմ, 
Ու դու ինձ  կկորցնես:

Լաց չլինե՛ս,
Սիրում եմ քեզ ագահորեն,
Խենթ եմ, սիրում եմ խենթի պես,
Քեզանով եմ ապրում, կարոտում,
Խենթի պես եմ տենչում:

Լաց չլինե՛ս,
Սիրովդ եմ բանտարկված,
Սրտումդ եմ բնակված,
Քո աչքերում ու քո սրտում,
Միայն ես եմ, թաց ու խոնավ:

Լաց չլինե՛ս,
Սրտիս վրա վերք չթողնես,
Ա՛յն սրտի, որ սիրում է քեզ:
  
Հեղինակ`Արման Մուրադյան
21/08/13թ.

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: