Ցավս գոռում է


Եվս մեկ  օր ավարտվեց  առանց քեզ,
Անիմաստ ու տխուր  օրն  ավարտվեց,
Վաղն էլ  նույնպես կանցնի առանց քեզ,
Օրերը տխուր կանցնի սառնության մեջ:


Մտքերիս մեջ  ցավս  գոռում է,
Հոգումս` կյանքը սառել է,  
Իմ  աչքերում կյանքը տխուր է,
Կարոտիս մեջ  ժպիտս մարել է:


Գտնեմ  քեզ հիմա, խենթանամ հավերժ,
Այնքան եմ ուզում քեզնով լիանալ,
Իսկ դու հրաշքի պես չքացար հանկարծ,
Սևասիրտ խղճիտ կատաղած գազան:


Իսկ ես տխրում եմ, քեզ կարոտում եմ,
Գիշերները պաղ լռության մեջ անցկացնում եմ,
Քանզի առանց  քեզ, առանց քո լույսի ներքո,
Կարծես իմ հոգին խավարի մեջ  մահանում է:


Հեղինակ`Արման Մուրադյան
23/07/13թ.

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: