Հավերժական սեր

Հավերժական սիրո ճանապարհին,
Հանդիպեցինք մենք իրար,
Ու խոստացանք, որ սերը մեր,
Պիտի լինի հավերժական:

Եվ սերն այդ՝ տիեզերքից,
Սիրո թևերով իջավ ցած,
Պարուրեց մեզ  երկուսիս,
Դարձրեց ինչպես մեկ հոգի:

Եվ քեզ այդպես ինձ պարգևեց,
Որ փայփայեմ քեզ հավերժ,
Որ դու բացվես սրտիս մեջ
Անէանանք սիրո մեջ:

Ե՛վ այս կյանքում, և՛ այն կյանքում,
Կհանդիպենք միշտ իրար,
Որ հավերժական սիրո թևերով,
Հավերժանանք սիրո մեջ:

Արման Մուրադյան
03/07/2013թ.

1 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: