Թույլ տուր սիրելիս...


Թույլ տուր սիրեմ քեզ սիրելիս,
Թույլ տուր երազեմ քո մասին,
Թույլ տուր գոնե երազիս մեջ գրկեմ քեզ,:
Թույլ տուր երկար նայեմ ես քեզ եվ հիանամ քո աչքերով:
Թույլ տուր կանգնեմ քեզ շատ մոտիկ եվ զգամ շունչդ մոտիկից, Թույլ տուր  հպվեմ քո ձեռքերին,
Թույլ տուր հպվեմ քեզ սիրելի՛ս,
Թույլ տուր հպվեմ տաք շուրթերիդ,
Եվ քո գրկի մեջ մոռանամ աշխարհում ամեն ինչ:
Թույլ  տուր արթնանամ  ես  քո համբյուրից,
Թույլ տուր, որ  ներս գամ  սրտիդ  կուսական  աշխահրը   ու ցրեմ մառախուղն  հոգուդ՝  շշնջալով իմ  սիրո  մասին:
Թույլ  տուր,  որ  դառնամ  մեղմ  սիրո  անձրև,
Բարձրանալով  վեր հանդարտ  իջնեմ  անմեղ  շուրթերիդ՝  
Ցողով անձրևի համբյուրեմ ես  այն:
Թույլ  տուր, որ լռություը  դառնա  նորակերտ  մի  բնապատկեր մեր հայացքների  գրկախառնումից,  
Բայց երբեք-երբեք   դու  ինձ  թույլ մի  տուր,  որ  կարոտը  նետի  պես  խրվի  ու  գամվի  սրտիս  մեջ ,
Որ հավիտենականության անտես փոշին փակի  քեզ  մոտ բերող ճանապարհը, Թույլ  մի տու՛ր,  սեր  իմ:

Հեղինակ` Անի Մուրադյան

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: