Վերջին կիրքը

Գիշեր է իջել՝ սիրելի՜ս համբուրիր՜,
Ինձ քո կրքով ու խոսքերով պարուրիր,
Կիրքս մեղմիր՝ վառվում եմ ամբողջովին,
Սիրելիս համբուրիր ու մի հանդարտվիր:

Վառվում եմ վաղուց, անտուն  թափառում,
Թափառական կիրքս ահա գտավ տուն,
Ահա աստղերը երգում են օրո՜ր - օրո՜ր,
Սիրելիս համբուրիր ու  մի հանդարտվիր:

Վերջին ձայնդ հանդարտվավ մեղմորեն,
Վերջին հնչյունը — ու ես ահա երազներում՝
Երազը՝ երգում ու կիրք է տարածում, օրո՜ր ու օրո՜ր,
Բայց  դու սիրելիս՝ մի՜ հանդարտվիր:


Արման Մուրադյան


15/06/2013թ.

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: