Ոնց վարվեմ

       

Ոնց  վարվեմ  քեզ  հետ, որ չկորցնեմ,
Դո՛ւ իմ կործանիչ ու իմ փրկարար,
Ուշացած հեքիաթ իմ անվերնագիր,
Դո՛ւ անդավաճան իմ ճակատագիր:  
Կոտրվաց սրտիս, հոգնած  կոպերիս դու իմ լավ երազ,  
Ինչ  անեմ ես քեզ,
Աչքերս  փակում եմ  ու  քո կարոտից աշխարհն է  մթնում,  
Դատարկություն եմ զգում, անվերջանալի ու սառը դատարկություն, Սուր, ցավող, կտրող մենություն, որ խեղդում է կոկորդս,
Օգնի՜ր ինձ գիշեր` ամբողջանալու:  
Լսու՞մ ես դու ինձ, քո մեջ են ծնվում իմ երազները,  
Օգնի՜ր ինձ, որ ես հավաքեմ բոլոր իմ անուրջները,  
Որոնք ծնվում են  քո՜ գրկում միայն:
Օգնի՜ր  ինձ  գիշեր՝ չկորցնեմ նրան:

Հեղինակ` Անի Մուրադյան

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: