Իմ խենթ սիրո սահմանը



Իմ խենթ սիրո սահմաններին
Փշալարով կապված հոգիս`
Քե՜զ է տենչում:

Իսկ իմ հոգու վառ գույները
Սրտիս վրա այդ գույներով
Քո պատկերն են լու՜ռ նկարում:

Ու պատկերում քո ժպտացող
Միշտ տեսնում եմ անվե՜րջ կարոտ,
Ու կարոտը քեզնից պոկված`
Հյուր է գալիս ինձ ամե՜ն օր:

Դու իմացիր` իմ խենթ սիրո
Սահմաններին փշալարով կապված հոգիս,
Միշտ կմնա այդպես կապված`
Քանի դու կա՜ս:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: