Հոգուս կրակը


 
Երբ որ այլևս չսիրես դու ինձ,
Երբ սրտանց կապվես ուրիշ մեկի հետ,
Եվ հրաժարվես սիրո երդումից,
Ես քեզ դավաճան չեմ ասի երբեք:

Եվ չեմ նեղանա քեզնից հավատա,
Ես գիտեմ սրտին ինչպես են տիրում,
Սերն ինքնաբուխ է,թեկուզ ցավատանջ,
Ոչ աղերսում է, և ոչ պատվիրում:

Կապսոսեմ,կցավեմ, կայրվեմ,
Հոգուս մեջ մի նոր կրակ կվառվի,
Բայց ես հարգանքով միշտ էլ կնայեմ,
Նրան ում սիրես ինձնից ավելի:

Կնշանակի սխալ ես եղել
Ոսկու փոխարեն ընտրել ես կապար,
Ընդհակառակը, չեմ ների ես ինձ,
Անկարող եղա պահել քեզ այնպես,
Որ ետ չդառնաս դու իմ սիրուց:

Ես քեզ կսիրեմ, կսիրեմ խորը,
Թող վրաս խնդա այն բախտավորը,
Որին կսիրես ավելին քան ինձ,
Եվ ինչևիցէ՝ ուր էլ որ լինես,
Թող Աստված լինի միշտ պահապան քեզ:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: