Էլ սեր չկա




Քեզ տեսա սիրելիս, բայց էլ սեր չկար,
Սրտիս մեջ սիրո էլ տենչանք չկար
Աչքերս թախծոտ, բայց արցունք չկար,
Իսկ սիրտս հանդարտ էլ հրդեհ չկար:

Զգացի մի պահ, որ էլ սեր չկա
Որ լաց ու թախիծ հոգումս չկա
Որ անցյալ դարձան` մեր օրերն ուրախ
Հուշ դարձան միայն,ախ էլ սեր չկա:

Նայեցի մի պահ աչքերիդ խորքում
ՈՒ կարծես ին՞չ որ բառեր էին ասում,
Սակայն իմ հոգում ու իմ աչքերում
Սառնության կաթիլներ էին  միայն   թափվում:

Ասե՞մ սիրելիս, դու էլ նույնը չես,
Ինձ համար արդեն` դ՞ու էլ իմը չես,
Անցան տարիներ, լավ ու վատ օրեր
Անցան, գնացին, երազներ-վերքեր:

Լսիր սիրելիս, խաղաղ է հոգիս,
Էլ չեմ սպասում, որ մի օր կգաս
ՈՒ էլ չեմ հիշում ամեն ակնթարթ
Հայացքդ այրող ու սրտիդ շատ թանկ:

Ավաղ սիրելիս, քեզ էլ չեմ սիրում
Չէ որ կյանքն է մեզ այդպես ստիպում,
Որ գիշերները անքուն լացելիս
Կյանքի լավ ու վատ կողմերն ենք տեսնում:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: