Իմ սրտից պոկված մի փոքրիկ բեկոր



Հեղինակ` Ջեմմա Գաբրիելյան
Իմ սրտից պոկված
Մի փոքրիկ բեկոր հալածում է քեզ,
Բայց հոգիս անհագ նվիրված է քեզ:
Չեմ կարող ասել ինչու և ինչպես
Սերը բույն դրեց անսանձ սրտիս մեջ,
Ու արձակվելով արմատներ տվեց:
Արևը ծագեց երկնքում կապույտ,
Իսկ հոգուս մութը դեռ չի ցոլանում:
Լուսինն ամպերից երկրին նայեց,
Բայց հոգիս, հոգիս չլուսավորվեց:
Ցավում է սիրտը իմ անչափ սիրող,
Կարոտից մաշվում, մի բոռ է դառնում,
Մերթ սիրում է նա, մերթ ատում ուժգին,
Սակայն ես գիտեմ, փխրուն սիրտ իմ,
Որ սիրում ես դու,
Եվ այն էլ ինչպե՜ս...
Ինչպես լուսինն է սիրում ամպերին,
Ինչպես երկիրն է սիրում արևին:
Եվ որպես հոգեկեզ, տանջալից մի ցավ,
Մղկտում է սիրտս իմ սիրո համար,
Բայց և զգում է, որ անկարող է
Որևէ կերպով դեղ-դարման լինել,
Եվ հասկանում է այդ հոգեմաշ սիրտը,
Որ ինչքան էլ ցավի
Միշտ նույն ուժգնությամբ կրկին կզարկի:


0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: