Երբ քո կարիքն եմ զգում

       
Երբ քո կարիքն եմ զգում,
Պարզապես աչքերս եմ փակում,
Եվ դու հայտնվում ես իմ ներկայում,
Ես դա գիտեմ սիրտս է վկայում:

Երբ քո կարիքն եմ ունենում,

Պարզապես քո մասին եմ մտածում,
Քո հայացքը սիրունիկ, աչքերդ փայլուն,
Իմ հոգին են մեղմորեն այրում:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: