Ի՞նչ է հարկավոր սիրելու համար:


Կա մի պատասխան. սիրել իմանալ:
Ես ոչ պոետ եմ, ոչ էլ` բանաստեղծ,
Ասում եմ սրտիս խոսքերը անկեղծ:
Ուզում եմ հիմա, որ դու իմանաս, 
Ուզում եմ միայն, որ ինձ հավատաս:

Ես քեզ չեմ ստել, ոչ էլ` կստեմ,
Ես քեզ հարգել եմ ու միշտ կհարգեմ:
Այս իմ խոսքերին Աստված վկա, 
Եթե աշխարհում սեր ասվածը կա,
Ապա իմ սիրտը տալիս եմ հենց քեզ:

Սիրում եմ ժպիտը քո անկեղծ ու հեզ:
Ուզում եմ կյանքիդ դժվար պահերին
Քեզ ամուր գրկել ու պաշտպան կանգնել,
Ուզում եմ կյանքիդ ուրախ պահերին
Քեզանով ապրել, քեզ երջանկացնել:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: