Լուռ են շուրթերդ


                    
Լուռ են շուրթերդ իմ հարցից հետո,
Երբ հարցրեցի առաջին անգամ`
Արդյո՞ք սիրում ես, թե արդեն չկամ:
Չկամ քո սրտում, չկամ քո հոգում…
Գուցե անձրևի վերջին կաթիլի պես ես ցած ընկա,
Գուցե աշնան վերջին տերևի պես ես գետնին ընկա:
Չունեմ արդեն տեղ ես քո սրտում նեղ,
Չկամ արդեն ես քո երազում հեզ:
Եթե այդպես է`ասա մի բան ինձ…
Լուռ են շուրթերդ, ոչինիչ չեն խոսում:
Եթե քո սրտում կա ուրիշ մեկը մի´ լռիր, ասա...
Բայց կրկին լուռ ես…
Լուռ են շուրթերդ, ոչինչ չեն ասում
Ու այն աստղը, որ ծնվեց այն օր,
Երբ հանդիպեցինք երես առ երես,
Երբ երդվեցինք երես առ երես սիրենք իրար մենք,
Սիրենք իրար մենք անկեղծ ու հավերժ:
Բայց ես հասկացա`
Լուռ են շուրթերդ , ոչինչ չեն ասում…
Հենց այն շուրթերը, որոնց ջերմությամբ ես նոր կյանք առա,
Որոնց խոստումով ես նոր դուռ տեսա դեպի ապագան,
Ու այդ ապագան արդեն դժոխք է,
Ու այդ ապագան ներկայի վերքից
Անտեսանելի սպի կդառնա,
Ու մինչև այսօր լուռ են շուրթերդ, ոչինչ չեն ասում:

2 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: