Զրույց  անծանոթ երեխայի հետ

Զանգահարեցի մոտ բարեկամիս,
ուրիշ տեղ ընկա պատահմամբ,
սակայն՝
-Պապա, այդ դու՞ ես,
ինչու՞ չես գալիս: Լսեցի ինչ-որ երեխայի ձայն: 
Մաման ասում է որ չես սիրում մեզ, որ էլ չես գալու, այդ ճի՞շտ է պապա:
Պապա հիվանդ եմ, միթե՞
չգիտես, հեռախոսը թող և արի հիմա:
-Կգամ,- ասում եմ ,- բալիկս կգամ, 
(Եվ հույզն է խեղդում ինձ ալիք-ալիք)
Ես այս անգամ շատ հեռվից եմ խոսում.
-Բժիշկ կբերեմ, նվեր, խաղալիք:
Բայց հեկեկում է նա սրտակեղեք ու լացի միջից ասում է այսպես.
-Եթե հեռու ես, ինքնաթիռով արի, նվեր չեմ ուզում, ես ուզում եմ քեզ:
-Կգամ,- ասում եմ:
Ու էլ ոչ մի բառ:
Որտե՞ղ ես դու՜ հայր,  անծանոթ մանկան,
Ապրում ես, սակայն որբ է երեխադ:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: