Երբ դու գնաս


Երբ դու գնաս, սիրտս քեզ հետ կտանես,
Նրան սրտիդ մոտ կդնես, կպահես։
Առանց սրտի դժվար կլինի, ես գիտեմ,
Բայց այն քեզ եմ ես նվիրել , հանգիստ եմ:
ՈՒ, թե հանկարծ մենակ զգաս, միշտ իմացիր քեզ հետ եմ,
Եթե հանկարծ տխուր լինես, սիրտս կասի կողքիդ եմ
Նրան գրկիր ու փայփայիր քո ներսում,
Երբեք մենակ դու չթողնես, չկորցնես այն հեռվում:
Իսկ երբ հետ գաս, աչքերիդ մեջ կնայեմ,
Առաջվա պես սերս այնտեղ կփնտրեմ,
ՈՒ գտնելով նրան այնտեղ, կփարվեմ քեզ կարոտով,
<Իմն ես, իմն ես>,-անվերջ կասեմ, կշշնջամ ժպիտով:       

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: