Դառնամ ծիծաղ շուրթերիդ վրա


Թույլ տուր քեզ համար ես դառնամ երազ,
Դառնամ հեքիաթ, լույս` կոպերիդ տակ,
Որ դու հանկարծ խավարը չզգաս,
Չզգաս գիշերվա անդունդն անհատակ:
Քեզ համար կդառնամ ես գիրք,
Երբ հոգնած լինես, խռով աշխարհից,
Էջերս թերթես մեկիկ առ մեկիկ,
Ու զգաս` պետք ես ինձ:
Անհրաժեշտ ես ինձ արևի նման,
Որ կենսատուն է համայն մարդկության,
Հարկավոր ես ինձ ջրերի պես ջինջ,
Չէ որ առանց ջուր չի ապրի ոչինչ:
Իսկ ես քեզ համար թող լինեմ գարուն,
Ծաղկունքը լինեմ մեռած բնության, 
Նորից հավատաս նորափթիթ սիրուն,
Դառնամ խորհուրդը վերածնության:
Ես դառնամ ծիծաղ շուրթերիդ վրա,
Քո կորած ժպիտն անհոգ օրերի,
Լցվեմ սրտիդ մեջ իմաստով վաղվա,
Դառնամ ավետիս ջերմ տարիների:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: