Սիրտը զգայուն է կնոջ նման


 
Զգույշ սրտի հետ, սրտի հետ զգույշ,
Մինչև ուշքի գաս սխալվելուդ մեջ,
Կլինի շատ  ուշ:
Կնոջ նման է սիրտը՝ խափուսիկ,
Դրսից  թվում է առողջ, գեղեցիկ,
Բայց ներսից  հաճախ  կծկվում է. Ցավեր ու բողոք:
Կնոջ նման է.Կինը՝ինքնասեր,
Ինքն  իր մեջ է հաճախ դատարկվում,
Իր  մեջ է կիսում, կուտակում
Թե՛ տանջանք, թե՛ սեր, թե՛արցունք, թե՛ խինդ:
Կնոջ նման է սիրտը՝ զգայուն,
Ով գիտե՝ ինչ է  ապրում այս պահին
Նա  իր կրծքի տակ.
Ինչեր է մեզնից  ծածուկ  փայփայում,
Ինչեր է քանդում  հուշերով  իր հին,
Ինչից հագեցած և ինչից է զուրկ:
Կմոջ նման է սիրտը՝միշտ փխրուն,
Ինչ  գիտես՝ նրա որ պահն է հիմա:
Ինչ  գիտես, գուցե մի փուչ առիթի
Կոշտ հպումի  է սպասում հիմա,
Որ լուռ փշրվի:
Սիրտն  ամեն ինչ իր մեջ ընդգրկում,
Բայց  միշտ բարձրաձայն չի արձագանքում,
Որ  թեթևանա ներսի մրմուրից:
Եվ  լոկ  այնժամ ես դու զղջում հարկավ,
Որ  սրտի  լույսը վաղաժամ  հանգավ…
Ուրեմն  զգույշ, սրտի  հետ զգույշ,
Մինչև ուշքի գաս սխալվելուդ մեջ՝
Կլինի շատ  ուշ.
Կլինի այնքան մեղքի կուտակում,
Որ դու չես ների քեզ ամբողջ կյանքում:
Արման Մուրադյան 
www.siraharner.ru  
  

3 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: