Ինչ կլինի


Ինչ կլինի, թե իրարու կարոտած`
Երկու սրտեր իրար գտնեն, հեռանան,
Ինչ կլինի, թե սրտերը միացած
Մնան այդպես, խենթ ու խելառ` քարանան:
Ինչ կլինի, թե իրարու երազած`
Երկու թռչնակ հենց օդում էլ միանան.
Ինչ կլինի, թռչնակները միացած`
Զուգավորվեն, հենց օդում էլ բազմանան:
Ինչը ինչպես, ես չգիտեմ ինչ ասեմ,
Դժբախտ է նա,ով չի սիրո ւմ, պարզապես:
Լոկ սիրվողի կյանքը կիսատ է` գիտեմ,
Սիրվող սրտի գահը թափուր է` կարծես:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: