Բանաստեղծություններ գրված անուններով



ԱՍՏՂԻԿ

Այս ինչ  քնքուշ աղջիկ  է,
Սիրո անուշ  բալիկ է,
Տեր Աստված  է կամեցել,
Ղումաշ-խասով  բարուրել,
Ինչպես հրաշք  մի ծաղիկ՝
Կյանք պարտեզում  աճեցրել:

ԱՆԱՀԻՏ

Աստղային  այգի երկնքում  վառած՝
Նրա  լույսով ես,  դու  աշխարհ եկել,
Անանց մեջ մեկի  ժպիտով  մերած՝
Հրաշք աստղերին աչունք  ես   սերել,
Իրիկնապահին՝ երազ թևերով,
Տիրակալ սիրո աշխարհ  ես  մտել:

ՍՈՖԻ

Սիրո  բույրով  քնքուշ ծաղիկ,
Ողջ  աշխարհում դու  մի  հատիկ,
Ֆոսֆորի  փայլ,  արծա՜թ,  ոսկի՜
Ինքնագիրն  են  քո  երկունքի:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: