ՍՐՏԻՍ ԲԱՆԱԼԻՆ




Երկար թաքցրի  սրտիս  բանալին,
Ա՜խ, այն չգտավ  կյանքիս  սիրելին:
Ես  ուշ հասկացա, որ կարճ է կյանքը,
Որ շատ է դաժան  սիրո  տանջանքը:

Հոգուս  ծալքերի սիր՜ո  ծվեններ,
Ես շատ եմ հոգնել, հեղել արցունքներ,
Թաց  է բանալին`իմ սիրտն է լալիս,
Երբ որ անցյալիս հուշն է հյուր գալիս:

Ասում են` հյուրը  միշտ է ցանկալի,
Բայց  ոչ այն  սիրո, որ մնաց թերի
Այլ  այն` որ  հիմա լինի անթերի:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: