Որքան կուզեի



Որքան կուզեի, որ անձրևի փոխարեն`
Թեկուզ սառը քո ձեռքերը ինձ հպվեին,
Եվ խելագար քամիների փոխարեն`
Քո ձեռքերը ամուր-ամուր ինձ գրկեին:

Որքան կուզեի, որ արևի փոխարեն`
Քո մարմնի ջերմությունով ջերմանայի,
Որ տառապած, խենթ օրերի փոխարեն`
Քեզնով լցված խելառ մի օր ունենայի:

Որքան կուզեի, որ մրսելու փոխարեն`
Քո շուրթերի խենթ հպումից ես դողայի,
Եվ ամպամած գիշերների փոխարեն`
Քո աչքերի մութ երկնքում գեթ լողայի:

Եվ լուսանար գիշերներս քո ձայնից,
Քո ծիծաղից` առավոտս խենթանար,
Հեռու-հեռու երազներս քո շնչից`
Նորից վառվեին, լույս տային նորից մեղմաբար:

Ես քուն մտնեի, եվ արթնանայի քեզանով,
Քո ջերմությամբ երջանկանայի ամեն պահ,
Խորը շնչեի, արտաշնչեի քո շնչով
Իմ հեռավոր, իմ հարազատ, իմ օտար:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: