Բանաստեղծություններ գրված անուններով


ՇՈՒՇԱՆԻԿ
Շուրթերիդ բույրը քամին գողանում
Ու վարդաստանի սոխակ է դառնում,
Շնկշնկան հովից անտառն արթնանում,
Ամպն իր կարոտի արցունքն է ցողում՝
Ներդաշնակ սիրո գույների խաղին,
Իսկ գույների մեջ անուշ մեղեդին,
Կարոտ է երգում Շուշանի հոգին:
ՕՖԵԼՅԱ
Օրն իմ բարի, թող քե՛զ լինի,
Ֆոսֆո՜ր, արծա՜թ, մի գավ գինի,
Ելնես քնից ու վայելես,
Լույս արևի շողով փայլես,
Յասամանի բույրով արբես,
Ամբողջությամբ՝ իմը լինես:
ԼՈՒԻԶԱ
Լուսնի արծաթ դեմքն է փայլում,
Ու աստղերին իր մոտ կանչում.
Իրիկնային սիրախաղով՝
Զովությունն է իջնում խաղով,
Անունը քո շշնջալով:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: