Ես քոնն եմ, սակայն ուրիշինն ես դու


Երազներիս մեջ դու իմն ես, սակայն 
Ուրիշինն ես դու իրական կյանքում, 
Դու իմ արևն ես, դու իմ լուսինն ես 
ԵՎ ես առանց քեզ ապրել չեմ ուզում:

Ես լուռ նայում եմ քո աչքերի մեջ, 
Ասում են աչքերը հայելին են հոգու, 
Եվ ես տեսնում եմ, որ այդ հայելու մեջ 
Ես քոնն եմ, սակայն ուրիշինն ես դու:

Երազներիս մեջ դու իմն ես, սակայն 
Ուրիշինն ես դու իրական կյանքում, 
Դու իմ երկինքն ես, դու իմ երկիրն ես, 
Եվ ես առանց քեզ ապրել չեմ ուզում:

Ես լուռ նայում եմ քո աչքերի մեջ, 
Ու ցավով տեսնում եմ, որ նրանց հեռվում 
Բառերն այս վառվում են, բոցկլտում անվերջ, 
“Ես քոնն եմ, սակայն ուրիշինն ես դու”:

Երազներիս մեջ դու իմն ես, սակայն 
Ուրիշինն ես դու իրական կյանքում,
Գրողի ծոցը կորչի ուրիշն այդ, 
Դու էլ թող կորչես նրա աչքերում: 

Մեկ է, կգտնեմ աչքերդ օտար, 

Կրակ կվառեմ ես քո աչքերում: 
Ափսոս, որ կյանքում դու իմը չեղար, 
Ցավոք, որ իմը եղար երազում:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: