Համբուրիր իմ սեր...

Համբուրի՛ր, իմ սեր,
Գիտե՛մ, աշխարհը չի՛ լցվի ծաղկով,
Բայց թե՝ համբուրի՜ր:
Առա՜նց երազի մեռնում է հոգին,
Ինչպես ծաղի՜կն է մեռնում առանց ջուր,
Ինձ քո տա՜ք սիրո ու քո մորմոքի
Կրակները տու՛ր:
Ես գիտե՛մ, կյանքում՝
Տանջանքն ի՜նչ-որ տեղ, արդար նվե՜ր է:
Ինձ բաժին հանիր քո թաքուն սերը,
Ու թև՜ տուր մի քիչ վառվող ճրագիս,
Ես ի՜նչ մեղք ունեմ, որ չեմ անջատել
Երգը՝ կրակի՜ց:
Համբուրի՛ր, իմ սեր,
Մենակ ապրելը հանցա՜նք է կյանքում,
Հանցա՜նք է նաև մենակ խորհելը.
Թվում է՝ մի լավ սի՜րտ ես ունեցել,
Եվ այն կորե՜լ է:
Այդպե՜ս է, այդպես,
Եվ զարմանալու ո՜չ մի բան չկա,
Ով անջատումի ցավը ապրել է՝
Ինձ կհասկանա՛:
Համբուրի՛ր, իմ սեր,
Գիտե՛մ, աշխարհը չի՛ լցվի ծաղկով,
Բայց իմ հոգու մեջ ծաղիկ կբացվի:
Իսկ ծաղիկները՝
Թափառող մարդկանց երազանքներն են,
Ու ժպիտներն են թափառող մարդկանց:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: