Բանաստեղծություններ գրված անուններով


ՄԱՐԻԱ

Մ արգարիտ են  քո աչքերը,  դու  վե՛ր նայիր,
Ա րփին ցոլքով  ա՛չքդ շոյի,  մի  դա՛ր ապրիր.
Ր ոպեն թաշկինակ  լոկ արտասվո՛ղ  աչքերի:
Ի նչքան էլ  ապրես, խոսք  է  առօրյա,
Ա նունո՛վ շողաս,  դու հրա՛շք  Մարիա:

ՆՎԱՐԴ

Ն ուրբ  շողերից կյանք ես  առել,                                       
Վ արդաստանի  սոխակ դառել.
Ա լվան  վարդի կյանք  պարտեզում ՝
Ր ոպեներդ  առաջ  վազում,
Դ արերով  են կյանքդ  չափում:

ԱՐՄԻՆԵ

Ա նուշի՛կ  մայր  իմ, քո սրտի  համար՝
Ր ոպեն էլ  դարի արժեք  կունենար,
Մ իայն թե  որդիդ, միշտ  կողքիդ  մնար,
Ի սկ ես  զինվոր եմ,  մա՛յր  իմ նազելի,
Ն աիրյան երկրիս    որդին  պանծալի,
Ե րազանքներ կան  դեռ  շա՜տ  բաղձալի:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: