Ես սիրում եմ




Ես սիրում եմ  քեզ  աչքերով,
Ու քո աչքերն  եմ  սիրում.
Քո աչքերից  լուռ  հայացքով
Իմ աչքերի լույսն  է  հորդում:
Ես սիրում եմ քեզ  աչքերով,
Ու քո անուրջն  եմ  սիրում,
Սիրահարի բոց աչքերով`
Հոգուդ հայելին եմ  սիրում:
Ես սիրում եմ  քեզ  ողջ սրտով,
Իմ աչքերի պարզ  հավատով,
Իմ էությամբ, ու քո հոգու նվիրումի
Ողջ ջերմությամբ կասեմ  էլի`
Ես սիրում եմ  քեզ  աչքերով,
Ու քո` աչքերն  եմ  սիրում:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: