Բանաստեղծություններ գրված անուններով


ՆԱՐԻՆԵ

Նրբիրան  ես՝ կյանք պարտեզի ծաղիկներից ավելի,

Աչքերդ՝պարզ զուլալ գետակ, քանց  մի ջրվեժ գովելի,
Րոպեները  թող կյանքիդ, երկար ձգվեն  դարերից,
Իսկ արևը պարտեզիդ, թող կյանք բերի  միշտ վերից.
Նեկտար քաղած շուրթերդ,  սիրո պապակ ծարավի
Երանությամբ կսպասեն սիրող շուրթից  բարևի:


ՍՅՈՒԶԻ

Սիրակարոտ աչք է շոյում,

Յասամանը իր տեսքով.
Ու կարոտով շուրջն է նայում,
Զանգակն անո՜ւշ ճեմելով,
Իսկ աչքերն այդ սիրո կարոտ՝                                                                                              
Սյուզիինն են կրակոտ:


ԼՈՒՍԻՆԵ

Լուսինը մե՛կ տիրակալ է,

Ու աստղերը՝բազմաթիվ.
Սիրահետում լուսերեսին,
Իրար ճամփա չեն տալիս…
Նրանք սիրուց մեկ-մեկ մարում,
Երկնի ծովակ են դառնում:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: