ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՐՄԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ










Սիրո անմար ճրագը գրկած,
Ես քեզ եմ գալիս իմ միասնություն,
Քո՛ գրկում հավետ պատրաստ լինելու, 
Հավե՛տ երջանիկ ես միշտ լինելու:
Ու հիմա, ահա՛, ու ևս երկու վայրկյան,
Ու ես կլինեմ քո կողքին ազատ:
Թող որ հենց հիմա, քեզ համար հավետ,
Երկնքում անմար մի աստղ արարվի,
Ու թո՛ղ, որ նրա աչքերն իմ աչքերը դառնան՝
Քեզ համար փայլեն ու քեզ միայն տեսնեն:
Թե մտքով քեզ հետ և կամ թե հեռու,
Ես այսօր պիտի երազ ցանկանամ, 
Երազները լիքը հրաշքներով լի,
Հրաշքներ հավետ, որ ինձ հետ չեղավ:
Ես պիտի այսօր քեզ կյանք նվիրեմ, 
Կյանքի տուփի մեջ արևներ պահեմ,
Իմ ժպիտներով բանտեր ես կապեմ,
Ու համբույրներով այն գունավորեմ:
Քեզ այսօր, հիմա, հավետ ու ընդմիշտ
Ես պիտի հավերժ քեզ սեր ընծայեմ,
Որ կյանքի ծովում անսեր դու չապրես,
Որ անհուր սիրուց դու չտառապես…
Դե՛ ժպտա՛, փայլի՛ր ու ապրի՛ր
Եվս մի տարով դու էլ մեծացար:

27.11.12.Հեղինակ` Նարինե

4 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: