Ես ու դու խենթ ենք


Ես եմ խենթ, թե դու՞
Դա դեռ չեմ պարզել,
Բայց մի բան հստակ
Ես արդեն գիտեմ,
Ինչ որ լինում է
Իզուր չի լինում,
Իզուր աշխարհում
Ոչ ոք չի ծնվում,
Իզուր ոչ մի սիրտ
Մյուսին չի գտնում,
Եվ հետևաբար
Պարզել եմ հստակ՝
Ես ու դու խենթ ենք
Իրար հավասար:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: