խենթ սիրահար

Սիրու՞մ ես աշունը, իսկ ես չէի սիրում
Այդ նոր եմ սկսել սիրել ես նրան,
Եվ մեղավորը լոկ դու ես իմացիր,
Քանզի ես քեզ հենց աշնանը գտա:

Աշնան դողացող մի տերև դարձել,
Ուզում եմ դողալ քո գրկում միայն
Համբույրի սպասող շուրթերս ծարավ
Լոկ քեզ են ուզում՝ իմ խենթ սիրահար:

Խնդրում եմ պոկիր ինձ այս մեծ ծառից,
Պահիր քո սիրած գրքի թերթերում,
Բայց զգույշ վարվիր, տես չփշրես,
Չէ՞ որ էլ երբեք-երբեք չես գտնի:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: