Մեր սիրո համար





























Գիտե՞ս սիրելիս
Ձայներն բովանդակ
Ես ունկնդրելիս,
Փորձել եմ գտնել
Քո ձայնը հստակ:
Անգամ լռության,
Դատարկ ժամերիս,
Գրքերում նույնիսկ,
Որոնք չեն գրվել
Սրտիդ ձայնն անգամ
Փորձել եմ գտնել:
Եթերում անտակ
Նույնիսկ այն պահին,
երբ որ մարդ չեի
այլ մոլորակներում
Դեգերող, անտես,
Դե դու լավ գիտես
Ձայները գալիս,
Բայց ճանապարհին
Կորչում են անհետ,
Դառնում են աղմուկ,
Բայց իմ ու քո հետ
Այդպես չի լինի:
Ներդաշնակությունը
Աղմուկից կզատվի,
Քո և իմ համար,
Մեր սիրո համար,
Անհասկանալի
Բոլորի համար:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: