Աշուն

































Աշունը ներխուժել է սիրտս,
Հյուսել է մի թախծոտ հեքիաթ,
Գիշերը գողացել է լույսս,
Նետել է դողացող ճրագ:

Հոգիս այս ցրտից նվազել,
Դարձել է մի լքված տերև,
Քամին ինչ-որ պահ չարացել,
Գրկել է նրան ու կորել:

Միայն, երկինքն է դառնացած, 
Երկու կաթ արցունք ցած նետել,
Մինչդեռ, աշունը խենթացած,
Իր թախծոտ հեքիաթն է հյուսել:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: