Իմ սիրուն















Հաճախ չեմ, ավա՜ղ, ես քեզ տեսնում,
Որոնում եմ ես քեզ ամենուր ,
Սևաչ իմ անուշիկ, իմ սիրուն,
Սիրտս է միշտ մտովի քեզ փարվում:
Չկա ինձ առանց քեզ հանդարտում,
Ես քեզ եմ ամենուր ունկնդրում,
Հովերի խաղացկուն տաղերում
Քո սերն ու քո երգն եմ կլանում:
Ամենուր տեսնում եմ ես քեզ,
Ամենուր դու ես ինձ հայտնվում,
Այս երկրի անհամար վայրերից
Քո տեղն եմ մտովի համբուրում:

1 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: