ՊԱՏՐԱՆՔ

















Քո շուրթերի ջերմությունից
Աշխարհն ասես շիկացել է,
Երկինքն ասես մշուշվել է
Քո գեղեցիկ աչքերի պես:
Քամին մեղմիկ շոյում է հեզ
Քո այդ քնքուշ ձեռքերի պես:
Իսկ  հույզերի հևոցներից
Աշխարհն ասես խենթացել է,
ՈՒ ցնորվել երկուսիս պես:
Ոչինչ չասես:Ոչ մի շշուկ
Լսել անգամ ես չեմ ուզում,
Թող պարզապես ես քեզ զգամ`
Արհավիրքի նման քանդող,
Փոթորկի պես իրար խառնող,
Կայծակի պես փայլատակող,
Արևի պես վառող,այրող...
Ջրվեժի պես խուլ հառաչող,
ՈՒ ծովի պես ափնեկոծող...
Ոչինչ չասես:Ոչ մի շշուկ
Լսել անգամ ես չեմ ուզում:
Թող չմարի կախարդանքը,
Այս իրական խենթ պատրանքը:

Հեղինակ` Նելլի Գալստյան 

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: