Ծաղիկն իմ սրտի

Сердце и роза

Բացվել են կարմիր թերթերը վարդի,
Պատել են շուրջս արբեցնող բույրով,
Չէ՛, թրթիռն էր են՝ քո մատաղ սրտի,
Որ գերել է ինձ անկաշկանդ սիրով...

Ուզում եմ գրկել, սիրել քեզ, սակայն
Անմատչելի է քո սիրտը դեռ ինձ.
Հպարտ ու գոռոզ են վարդի նման
Իր սուր փշերով կաշկանդում է ինձ...

Ես իմ անզգույշ ձեռքերով հանկարծ
Չե՛մ ուզում կոտրել հմայքն են վարդի...
Ես երգում եմ քո հուր սիրով վառված. _
«Ա՜խ, դու՛ ես չքնաղ ծաղիկն իմ սրտի»:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: