ԱՌԱՋԻՆ ՍԵՐ





















Գրկել նրան ու հիշել քեզ,
Համբույրներս նվիրել քեզ,
Փարվել սրտիտ խենթ անմոռաց,
Արի խմենք սիրո կենաց:
Սեր առաջին դու կանթեղված,
Ապրում ես իմ  սրտում գերված,
Տափաստանի արևի պես,
Ջերմացնում ես հոգիս անվերջ:
Ցավոք չկաս, դու կողքիս չես,
Բայց և այնպես սիրում եմ քեզ:
Սիրում եմ քեզ առաջվա պես,
Առավել քան երբեվէ,
Ափսոս իրար  չհասկացանք,
Եվ իրարից մենք հեռացանք:
Հիմա արդեն  ուշ է ավաղ,
Գտնել նորից սիրո ճամփան,
Զգալ նորից սրտի թրթիռ,
Այն գեղեցիկ զգացմունքը,
Որ թողեցիր ինձ հիշատակ,
Կպահեմ  ես իմ  հուշերում,
Մեր մեծ սիրո անուրջներում:
Գուցե մեկ օր չվախենաս
Եվ ինձ նորից դու այցի գաս,
Այն ժամանակ կասեմ ես քեզ,
Դեռ սիրում եմ առաջվա պես:

1 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: