Երազում եմ սիրո պահը





Ինչպե՞ս եղավ, որ սիրեցի,
Ես ինքս ինձ հարց տվեցի,
Սիրտն իմ սրտիդ ես ձուլեցի,
Հավերժ սիրով տոգորվեցի:
Երազում եմ սիրո պահը,
Մեր հանդիպման հանգրվանը,
Համբույրն այն ջերմ, կարոտալից,
Որ սերն իմ մեջ դողա նորից:
Սերն իմ մաքուր, աղբյուրի պես,
Քեզ հետ կապրի, ուր էլ լինես,
Այլ սրտի մեջ, դու չես գտնի,
Իմ սիրո պես սեր անթերի:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: