Գեղեցիկը ուժ է











Գեղեցիկը ուժ է, որ ոչնչացնում ու նորից ստեղծում է,
Որ ուժ է տալիս ու թուլացնում է…
Գեղեցիկը ուժ է, որին ծնկաչոք, անձայն հետևում ես,
Որին տեսնում ու հմայվում ես:
Գեղեցիկը ուժ է, որի լռությունը քեզ համար տանջանք է,
Որին մոտ լինելը քեզ համար պարծանք է:

Գեղեցիկը ուժ է, որին հավատում, քո կամքով խաբվում ես,
Որին տարվելով «ԵՍ»- դ անտեսում ես,
Անվերջ ստորանում ու հպարտանում ես,
Անվերջ տխրելով ուրախանում ես,
Տանջվելուց անգամ տխուր ծիծաղում ես,
Որ գեղեցիկ հմայվել ու խաբվում ես,
Միշտ մնա այդպես գեղեցիկ և ժպտերես,
թող վատն ու չարը քո կողքով
Անտարբեր անցնեն, որ քո աչքերի այրող կրակները երբեք չմարեն:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: