Ես չեմ հոգնել քեզանից





















Ես չեմ հոգնել քեզանից,
Դու ինձանից՝ չգիտեմ. . . 
Չեմ էլ խորհել այդ մասին,
Որ պատասխան չգտնեմ:

Թե ի՞նչ եմ զգում, չգիտեմ,

Բայց սեր չկա, երևի. . . 
Մի բան փոխվեց ոչնչից,
Ու վերածվեց ոչնչի. . . 

Նուրբ մեղեդու կաթիլներ,
Թաց, խելագար մի գիշեր,
Ու շվարած մեր այգին,
Դատարկ մնաց էս գիշեր:

Ես եկել էի, ու դու էլ. . . 

Բայց չէր եկել մեր սերը,
Ու մեր այգին դատարկ էր,
Եվ անզոր են հույսերը:

Քանզի իրար գրկելով՝

Նախկիններին էինք հիշել,
Որ թաղել էինք իրար մեջ,
Ու որ ելան էս գիշեր. . . 

Ես եկել էի, ու դու էլ. . . 

Բայց մտքերով հեռու էինք,
Շվարել էր մեր այգին,
Մենք եկել էինք, բայց ու՞ր էինք. . .

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: