Մի սպանեք ձեր մեջ ապրող արևին



Ինչ եղել` եղել է: Գալիս է նոր ժամանակ ու ամեն ինչ սկսվում է նորից:Ամեն ինչ հիանալի է լինելու:
Եկեք ուղղակի միասին բացենք մեր սիրտն ու ուղեղը լավ մտքերի համար: Եկեք թույլ չտանք ինքներս մեզ կործանվել: Ուղղակի հենց հիմա հատիկ-հատիկ հիշեք այն բոլոր մարդկանց,ովքեր ձեզ ցավ են պատճառել ու ներեք: Մի բարձրաձայնեք ոչինչ, ոչ ոքի ոչինչ մի ասեք, ուղղակի իրոք ներեք, ու կզգաք ինչպես ձեր հոգին կլցվի լույսով ու ջերմությամբ:

Բարձր եղեք ատելությունից ու նախանձից: Դրանք միայն խանգարելու են ձեզ: Թույլ տվեք  լուսավոր զգացմունքներին  բույն դնել ձեր հոգում  ու կտեսնեք,թե ինչ հրաշալի կդառնա ձեր կյանքը, մտահորիզոնը կդառնա էլ ավելի լայն, ձեր քայլերը էլ ավելի հաստատուն ու ամուր կլինեն,մտքերն էլ` մաքուր ու ազնիվ:
Բացի ներելուց,եկեք ներողություն էլ խնդրենք մեր արածների համար:Մտքում ուղղակի ազնվորեն հիշեք այն մարդկանց,ում ցավացրել եք ու հենց մտքում ներողություն խնդրեք: Մի թողեք ձեր մեջ և ոչ մի վատ զգացմունք:
Մի սպանեք  ձեր մեջ ապրող արևին, խմեք նրա լույսից,գնացեք առաջ ու ապրեք մարդուն արժանի կյանքով:
Եկեք այսօր ազատ շնչենք:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: