Կարոտս





















Երբ շուրթերդ խոսելիս
Թրթռում են կարոտից,
Կարոտս մութ է դառնում
Եվ փակում է աչքերս,
Երբ մատներդ շոյում են
Աներերևույթ վարսերս,
Սիրտս կարոտ է դառնում,
Ծերանում է կարոտից:

Երբ անշշունջ նայում ես
Պարզ,սպիտակ պատերին,
Եվ քո սառած աչքերով
Նկարում ես պատկերս,
Ես ուզում եմ ջնջել ինձ
Այս իրական աշխարհից
Եվ հայտնվել քո առաջ`
Պարզ,սպիտակ պատերին:

Իսկ երբ լալիս են թաքուն
Ինձ կարոտող աչքերդ,
Ես գժվում եմ կարոտից,
Ավելի եմ քեզ սիրում...
ՈՒ ձուլվում եմ կարոտին,
ՈՒ դառնում եմ արտասուք,
ՈՒ ապրում եմ կարոտից
Ծերացած քո աչքերում:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: