ԵՐԿՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ /մաս 3-րդ/

Տիգրանը,սակայն,տեղյակ չէր կատարվածի մասին:Նա,իհարկե,Նարեի մեջ կտրուկ փոփոխություն էր նկատում.աղջիկը դարձել էր թախծոտ ու չափազանց մտախոհ,բայց և ոչ մի կերպ չէր բացահայտում իր տխրության պատճառը
Մի երեկո ընտանեկան հերթական վեճից հետո Նարեն որոշեց լիովին անկեղծ լինել տղայի հետ.ճակատագրական մեկնումին ընդամենը տասը օր էր մնացել: Նրանք պայմանավորվեցին հանդիպել իրենց այգում: Անհանգստությունն ու հետաքրքրասիրությունը Տիգրանին պայմանավորված ժամից կես ժամ շուտ բերեցին այգի: Նրա դարչնագույն աչքերին կիտված հոնքերն արտահայտում էին ներքին զայրույթը,որը ծնունդն էր անորոշ մտքերի: Տղան շարունակ այս ու այն կողմ էր քայլում,մինչև որ այգու անկյունից երևաց Նարեն

_Նար,ես այսպես էլ չեմ կարող,ասա,ի՞նչ է հետդ կատարվում,_ընդառաջ գնալով՝ միանգամից սկսեց Տիգրանը
_Ես հենց այդ մասին եմ ուզում խոսել
Նարեի աչքերից արցունքներ կախվեցին: Տիգրանի գիրկն ընկնելով՝նա սկսեց հեկեկալ
_Տիկս,ես առանց քեզ չեմ կարող ապրել,ես չեմ ուզում քեզ կորցնել,հասկանու՞մ ես,ես
Արցունքները խեղդում էին նրան
_Նարս,հանգստացիր,դու ինձ չես կորցնի,ես այստեղ եմ,չէ՞,ես քո կողքին եմ,ես սիրում եմ քեզ,_Նարեին կրծքին սեղմելով՝ ասաց տղան:_Միայն թե չեմ հասկանում՝ ի՞նչ է եղել, ասա ինձ
Օրիորդը սրբեց արցունքները և առաջարկեց նստել
_Տիկ,մենք պետք է Կիև մեկնենք
Տիգրանը մի պահ քարացավ
_Մեկնե՞ք: Ինչքա՞ն ժամանակով
_Ընդմիշտ
Տղան չէր հավատում լսածին: Նարեն մեկ առ մեկ պատմեց եղելությունը,հայտնեց ծնողների որոշման մասին
_Տիկ,ես չեմ ուզում քեզ կորցնել.
Լռություն տիրեց: Տիգրանը կարծես ուշքի չէր գալիս: Նրա ըմբոստ էությանը հարիր չէր ուրիշներին ենթարկվելը,այն էլ այն դեպքում,երբ հարցը վերաբերում էր իր սիրուն և ապագային:
_Ծնողներդ հիմա տա՞նն են,_վերջապես հարցրեց նա
_Այո
_Վեր կաց,ես կգամ նրանց հետ խոսելու
Աղջկա ծնողների համար այդ հանդիպումն անսպասելի էր և նույնիսկ տհաճ: Տիգրանը մանրամասն բացատրեց այն,ինչը Նարեն ամեն օր ասում էր կռվով:
_Դուք չպետք է կործանեք մեր սերը,_ասաց տղան, խնդրում եմ,հետաձգեք ձեր մեկնումը,մինչև որ մենք մեր ուսումն ավարտենք և ամուսնանանք: Մտածեք ձեր դստեր ապագայի մասին:
Նարեի հայրը ծիծաղեց
_Երիտասա՛րդ,վե՛րջ տվեք: Ի՜նչ հետաձգել,ի՜նչ ամուսնանալ. Մենք կմեկնենք,և Նարեն կգա մեզ հետ: Սա իմ վերջնական որոշումն է: Իսկ ձեր այդ սեր կոչվածն ուղղակի մանկական զգացմունք է,անցողիկ մի խաղ: Մենք Նարեին էլ ենք ասել, քեզ էլ ենք հիշեցնում Սևակի ճշմարիտ խոսքերը.«Առաջին սերը,ինչպես որ հացը,ինչ էլ որ անես,միշտ կուտ է գնում»:
_Երևում է դա ձեր ընտանիքի նշանաբանն է: Բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել Նարեից: Ոչ ոք չի կարող բաժանել մեզ,եթե միայն Նարեն ինքը դա չուզի: Անհրաժեշտության դեպքում ես նույնիսկ ուժի կդիմեմ սիրուցս չբաժանվելու համար: Լավ մտածեք,պարոն,մի քայքայեք  մեր երջանկությունը
_Լսիր,երիտասարդ,ինձ հունից մի հանիր ու չփորձես ինձ սպառնալ: Ես քեզ կտրականապես արգելում եմ դստերս հետ շփվել: Հանգիստ թող նրան: Բացի այդ, այսուհետև նա դուրս չի գա տնից մինչև մեկնելու օրը: Այնպես որ կարող ես լքել մեր տունը
Տիգրանը հազիվ էր զսպում զայրույթի պոռթկումը: Մոտենալով դռանը՝ նա մի վերջին հայացք գցեց Նարեի հոր դեմքին և վճռական ձայնով կրկնեց.
_Ոչ ոք մեզ չի կարող բաժանել,եթե միայն Նարեն ինքը դա չուզի: Հաջողություն
Պարոն Համլետը Տիգրանի հետևից զայրացած շրխկացրեց դուռը:
Նա սենյակից դուրս կանչեց կնոջն ու երկու դուստրերին և ասաց.
_Ուշադիր ինձ լսեք: Ոչինչ չի փոխվել: Մենք տասն օրից մեկնում ենք: Մինչ այդ,Նարե,դու չպետք է տնից դուրս գաս,ես քեզ արգելում եմ շփվել այդ ինքնագոհ երիտասարդի հետ,արգելում եմ,լսու՞մ ես: Լա՛վ հիշիր՝ ձեր միջև ամեն ինչ վերջացած է: Եվ դա հենց դու ինքդ կասես նրան: Քեզ մեկ օր ժամանակ եմ տալիս,որպեսզի բոլոր կապերդ խզես նրա հետ: Զանգիր ու ասա, որ մեկնելու ես և այլևս չես ուզում որևէ կապ ունենալ իր հետ:
Նարեի զայրույթն ու անզորությունը խառնվել էին իրար: Նորից ամենօրյա կռիվը սկսվեց և ավարտվեց սովորականի պես. Նարեն հեկեկալով փակվեց իր սենյակում...
Տիգրանի մտքերում իսկական քաոս էր տիրում: Նա խելագարի պես քայլում էր փողոցով՝ ագահորեն կուլ տալով ծխախոտի ծուխը: Տուն գնալ չէր ուզում: Ի վերջո որոշեց իրենց այգին վերադառնալ. այնտեղ կարող էր մենակության մեջ կշռադատել կատարվածը: Նոր էր այգի մտել,երբ հեռախոսը զանգեց. Նարեն էր: Նա Տիգրանին պատմեց նրա գնալուց հետո կատարվածը:
_Տիկս,ինձ թույլ չեն տալիս տնից դուրս գալ և ուզում են,որ մինչև վաղը քեզ հետ շփումս դադարեցնեմ,_հեկեկաց աղջիկը:
_Ոչինչ,լաց մի եղիր,վաղը կտեսնվենք,_ասաց Տիգրանը:
_Այդ ինչպե՞ս,_զարմացավ Նարեն:
_Վաղը կիմանաս:
Հաջորդ օրը կեսգիշերն անց,երբ տանը բոլորը քնած էին,Նարեի պատուհանին թակոց լսվեց: Աղջիկը բաց արեց այն,և Տիգրանը ներս մտավ: Նրանք եկար զրուցեցին,բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: Ստեղծված իրավիճակը չափազանց անելանելի էր թվում...
Երկու օր անց Տիգրանի հեռախոսը զանգեց:
_Ես որոշել եմ մեկնել: Մեր միջև ամեն ինչ վերջացած է,_լացը խեղդելով՝ ասաց Նարեն:_ Մոռացիր ու հանգիստ թող ինձ:
Տիգրանի համար պարզ էր,որ նա դա ծնողների հարկադրանքով էր անում:
_Համոզվա՞ծ ես,_հարցրեց տղան:
_Այո: Հաջողություն:
Նարեն անջատեց հեռախոսը...
Տիգրանը կորցրել էր ինքն իրեն: Նա զգում էր,որ բաժանումն անխուսափելի է,և այն հետզհետե ավելի ու ավելի էր մոտենում...
Չարաբաստիկ մեկնումի օրը օդանավակայանում Տիգրանը անսպասելիորեն կանգնեց Նարեի ու նրա ընտանիքի առաջ:
_Ես գոնե պետք է հրաժեշտ տամ նրան,_ասաց տղան:
_Երևում է դու չես ուզում հաշտվել ճակատագրիդ հետ,_պատասխանեց պարոն Համլետը._վերջին խոսակցության ժամանակ Նարեն քեզ ասաց,որ ձեր միջև ամեն բան վերջացած է,չէ՞:
_Պարոն,ես հիմար չեմ ու շատ լավ եմ հասկանում,որ իմ ու Նարեի վերջին զրույցն ընդամենը թատրոն էր,ներկայացում,որի սցենարը դուք և ձեր կինն էիք գրել:
_Ես պետք է խոսեմ Տիգրանի հետ,_վճռական ձայնով ասաց Նարեն և մոտեցավ տղային:
Նարեի մայրը հետ պահեց ամուսնուն,որը ցանկանում էր դստերը ուժով հետ բերել:
_Թող,Համլետ,թող խոսեն,_ասաց նա:
Նարեն ու Տիգրանն առանձնացան բոլորից:
Այնքան բան կար ասելու,որ բոլոր մտքերն իրար էին խառնվել:
_Նարս,կզանգես,_վերջապես խոսեց Տիգրանը:
Աղջկա աչքերն արցունքոտվեցին: Տղան ձեռքերը հպեց նրա այտերին ու մաքրեց արցունքները:
_Մի արտասվիր,սերս,ես քեզ սիրում եմ,_շշնջաց նա՝ Նարեին ամուր սեղմելով իր կրծքին:
_Ես էլ քեզ եմ սիրում,խենթս: Ես կմեռնեմ կարոտից:
_Ամեն ինչ լավ է լինելու,չհուսահատվես:
Հրաժեշտի համբույրի մեջ սիրուն ու կրքին խառնված անսահման թախիծ կար...
Նրանք մոտեցան աղջկա ծնողներին:
_Պարոն Համլետ,ճակատագիր բառը ձեզ պես մարդիկ են հորինել,ովքեր չեն ցանկացել ընդունել իրենց սխալները,_ասաց Տիգրանը:_Բարի ճանապարհ եմ մաղթում...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: