Գնում եմ























Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ,
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ:
Ես քեզ օրհնել եմ, որ դու միշտ կյանքում
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
ՈՒ հիմա, որպես քո մի տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Մտահոգվել եմ ես միշտ քեզ համար,
Որ հանկարծ ոտքդ չդիպչի քարի,
ՈՒ հիմա, որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Քեզ բարի ճամփա, գն'ա սիրելիս,
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ինձ գտնելու:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: