Սիրո պատմություն


Նա ութերորդ դասարան էր: Սակայն նման չէր իր հասակակիցներին` չափազանց գեղեցիկ էր, չափազանց համակրելի ինչպես մյուս գեղեցկուհիները, նա էլ ուներ երկրպագուների մեծ բանակ: Սակայն թե աչքերը, թե սիրտը ոչ մեկին չէին տեսնում: Միայն մեկին էին սիրում: Իրադարձությունները արագ զարգացան: Սկսվեց մի գեղեցիկ սիրո պատմության նախաբան:
Իրենց սերը նմանացնում էին ինչ-որ ահռելի զգացմունքի: Սկսեցին ընկերության ամենագունեղ տարիները: Անցան հազարավոր խոչընդոտների միջով, հաղթահարեցին հազարավոր դժվարություններ: Իրենց սերը դրեցին ամուր հիմքերի վրա ու սկսեցին պայքարել: Ու պայքարեցին, մոռանալով ամենքի ու ամեն ինչի մասին, սկսեցին վայելել իրենց սերը: Աղջկա ծնողները դեմ էին, բայց աղջիկը պայքարում էր, պայքարում էր որովհետև սիրում էր: Պայքարում էր թե ընտանիքի, քե ծնողների, թե աշխարհի ու մարդկության դեմ: Անցան երկար տարիներ: Իրենց սերը չէր մարում, և չէր էլ պատրաստվում մարել: Բազմաթիվ կռիվներ, վեճեր, խանդ, իրար մոռանալու, իրարից բաժանվելու ցանկություն: Բաժանում, միություն: Եկավ հարաբերությունները լրջացնելու ժամանակը: Տղան գնաց բանակ... երկու տարի ... Անցան այդ դժվարության միջով ևս, աղջիկը սպասեց` տղան վերադարձավ: Ամեն ինչ հիանալի էր: Նշանդրեք.... Բոլորի համար դարձել էին իսկական սիրո սիմվոլը, բոլորի համար դարձել էին վառ օրինակ սիրելու ու պայքարելու համար: Նախանձելի զույգ էին: 
Եկավ ամուսնության պահը: Գեղեցիկ օր` շատ հյուրեր` գեղեցիկ միջոցառում` ապշեցուցիցիչ հարս, երազելի օր, երջանկության գագաթնակետ:

2 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: