Հիշո՞ւմ ես















Հիշո՞ւմ ես... 
Առաջ ես կայուն էի, չէի տատանվում,
Առաջ ես ուրախ, խենթ մանուկ էի,
Ու չէի տխրում, 
Կյանքը ինձ համար ՝ հրաշք նավակ էր,
Որ ինձ էր տանում անհայտ գետակով 
Դեպի արևը...
Հիշո՞ւմ ես... 
Առաջ  ուժեղ էի, հավատ ունեի,
Առաջ ինձանով միշտ հպարտ էի,
Չէի վհատվում... 
Երկինքն ինձ համար կապույտ երազ էր,
Որտեղ ապագաս էի պատկերում
Սպիտակ վրձնով,
Հիշո՞ւմ ես... 
Առաջ ես ուրիշ էի, հույս էի շնչում, 
Առաջ ես բարի, նվիրված էի,
Ես սիրում էի,
Ճակատագիրը ինձ համար պայծառ
Երջանիկ վերջով հեքիաթ էր թվում, 
Որտեղ կայի ես ու իմ փրկիչը՝
Արծաթե ձիով, 
Հիշո՞ւմ ես...
Գո՞ւցե մոռացել ես դու, 
Կորել են ոսկե հուշերը կյանքիս
Ու չես էլ հարցնում՝ ինչո՞ւ փոխվեցիր. 
Որ ես էլ ասեմ ՝ գուցե մեծացա,
Ու կյանքը արդեն  սև ստվերներով 
Երազս վանեց,
Ու ինձ ցույց տվեց, որ ինքը դեռ կա, 
Որ իրական է ու իմ մտածած հեքիաթն էլ չկա,
Եվ նա ինձ հուշեց, 
Որ երջանկության համար պայքարեմ, 
ՈՒ մի ակնթարթ երջանիկ  զգամ,
Գուցե դա է հենց այն պատճառը, 
Որից փայլը աչքերիս խամրեց,
Չգիտեմ, ասա', 
Հիշո՞ւմ ես... 
Առաջ ես հենց ես էի ու ոչ թե օտար:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: